Ամբողջական աութսորսինգ

Ամբողջական աութսորսինգ

ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերության կողմից առաջարկվող տրանսպորտային ամբողջական աութսորսինգ

 

Տրանսպորտային ամբողջական աութսորսինգը /ՏԱԱ/, ի տարբերություն տրանսպորտային մասնակի աութսորսինգի, պատվիրատու ընկերության շարժակազմի կառավարման ամբողջական փոխանցումն է աութսորսինգ իրականացնող ընկերությանը։ ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերությունն իրականացնում է շարժակազմի շահագործման, պահպանման և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը (վառելիքի, քսայուղերի, ավտոտրանսպորտային միջոցներին վերաբերվող  ապրանքանյութական արժեքների /ԱՆԱ/ ծախսերը և այլն)։

Տրանսպորտային ամբողջական աութսորսինգի իրականացման նախապայմանները

Տրանսպորտային ամբողջական աութսորսինգը /ՏԱԱ/ ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերությունն իրականացնում է՝

o   Տրանսպորտային ամբողջական աուդիտի արդյունքների հիման վրա կամ՝

o   Իրականացված տրանսպորտային մասնակի աութսորսինգի ժամկետի ավարտից հետո՝ ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերության և պատվիրատուի փոխադարձ համաձայնությամբ։

 

Տրանսպորտային ամբողջական աութսորսինգի և ամբողջական աուդիտի իրականացման գները և ժամկետները ձևավորվում են պատվիրատուի հետ բանակցությունների արդյունքում և պայմանավորված են հետևյալ գործոններով՝

  • պատվիրատուի ավտոտրանսպորտային միջոցների քանակ և տեխնիկական վիճակ,
  • շարժակազմի տեղաբաշխվածություն և շահագործման առանձնահատկություններ,
  • շարժակազմի շահագործմանը, պահպանմանն ու սպասարկմանը ներկայացվող պահանջներ, ա/մ կատարած և կատարելիք վազքի (էքսկավատորների դեպքում՝ նաև աշխատաժամանակի) վերաբերյալ տեղեկատվություն,
  • աութսորսինգին ներկայացվող այլ պահանջներ։








Վստահ չեք, թե որ լուծումը համապատասխանում է ձեզ բիզնեսի կարիքներին?