Մասնակի Աութսորսինգ

Մասնակի Աութսորսինգ

ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերության կողմից առաջարկվող տրանսպորտային մասնակի աութսորսինգ

 

Տրանսպորտային մասնակի աութսորսինգը /ՏՄԱ/ ընկերության շարժակազմի կառավարման մասնակի փոխանցումն է՝ առանց ֆինանսական բաղադրիչի։          ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերությունն իրականացնում է շարժակազմի շահագործման,  նրա պահպանման և սպասարկման հետ կապված գործառույթների կառավարում։ Կառավարումը ենթադրում է վառելիքի, քսայուղերի, ավտոտրանսպորտային միջոցներին վերբերվող այլ ապրանքանյութական արժեքների /ԱՆԱ/ գույքագրում, ծախսերի կառավարում, պլանավորում և մոնիտորինգ, ինչպես նաև խորհրդատվության տրամադրում։

Մասնակի աութսորսինգ իրականացնելիս պատվիրատու ընկերությունը ինքն է իրականացնում ապրանքանյութական արժեքների /ԱՆԱ/ և ծառայությունների ձեռքբերման և վճարման գործառույթները։ Կախված մատուցվող ծառայությունների ծավալներից՝  ԱՐ-ՏՐԱՆՍ ընկերությունն  առաջարկում է տրանսպորտային մասնակի աութսորսինգի երկու՝  A և B մակարդակ։

ՏՄԱ A մակարդակը աութսորսինգի իրականացման այն ձևն է, որի դեպքում շարժակազմի պահպանման և սպասարկման նպատակով ավտոմեքենաները ՏՍԿ և հակառակ ուղղությամբ փոխադրելը, վերջնական հաշվետվությունների կազմելն ու ներկայացնելը ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերությունն իրականացնում է իր ուժերով և միջոցներով։

ՏՄԱ B մակարդակը աութսորսինգի իրականացման այն ձևն է, որի դեպքում շարժակազմի պահպանման և սպասարկման հետ կապված որոշ գործառույթներ /ավտոմեքենաները ՏՍԿ և հակառակ ուղղությամբ փոխադրելը, վերջնական հաշվետվությունների կազմելն ու ներկայացնելը/ պատվիրատուն իրականացնում իր ուժերով և միջոցներով։

 

Տրանսպորտային մասնակի աութսորսինգի իրականացման փուլերը

Տրանսպորտային մասնակի աութսորսինգը իրականացվում է երկու փուլով։

     Առաջին կամ նախնական փուլն իրենից ներկայացնում է պատվիրատուի տրանսպորտային գործունեության ուսումնասիրություն՝ աուդիտ։ Աուդիտի արդյունքում գնահատվում են ընկերության տրանսպորտային գործունեության տեխնիկական, տնտեսական ցուցանիշները և հաշվառման ընդհանուր քաղաքականությունը, ի հայտ են բերվում թույլ և խոցելի օղակները։ Արդյունքում  հաշվի առնելով բարելավման հնարավորությունները՝ ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերության կողմից մշակվում և առաջարկվում է կառավարման արդյունավետության բարձրացման պլան։

Առաջին կամ նախնական փուլի իրականացման ժամկետները, պայմանավորված որոշակի գործոններով, կարող են լինել տարբեր:  

Երկրորդ կամ հիմնական փուլը աուդիտի արդյունքների հիման վրա մշակված և հաստատված գործողությունների պլանի` AR-FLEET-ի իրականացումն է։









Վստահ չեք, թե որ լուծումը համապատասխանում է ձեզ բիզնեսի կարիքներին?