Աուդիտ

Աուդիտ

Տրանսպորտային աուդիտ

Տրանսպորտային աուդիտը տրանսպորտային գործունեության անկախ ուսումնասիրություն է /առանց հարկային բաղադրիչի/, միջոցառումների համալիր, որն  ուղղված է գնահատելու ընկերության տրանսպորտային գործունեության տեխնիկական, տնտեսական ցուցանիշները, ի հայտ բերելու աշխատանքի արդյունավետության բարելավման հնարավորությունները՝  ի հաշիվ կառավարման ընթացիկ և հեռանկարային խնդիրների մասնագիտացված լուծումների։

   

            Տրանսպորտային աուդիտի նպատակը

Տրանսպորտային աուդիտի նպատակն է ուսումնասիրել տրանսպորտային գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը, հայտնաբերել թույլ և խոցելի օղակների գոյությունը՝ դրանց հետագա վերացման նպատակով, ինչպես նաև տրանսպորտային կառավարման արդյունավետության բարձրացման և ծախսերի օպտիմալացման արդյունքում նպաստել ընկերության գործունեության բարելավմանը։

 

Ում և ինչու է անհրաժեշտ տրանսպորտային աուդիտը

ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերությունը իրականացնում է տրանսպորտային աուդիտ այն կազմակերպությունների /այդ թվում և այնպիսիք, որտեղ տրանսպորտի շահագործումը չի համարվում հիմնական գործունեություն/ հիմնադիրների և ղեկավարների համար, որոնք ցանկանում են ստանալ հավաստի տեղեկություններ իրենց ընկերություններում իրականացվող տրանսպորտային գործունեության իրական վիճակի մասին։

ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերությունն առաջարկում է տրանսպորտի մասնակի և ամբողջական աուդիտի ծառայություններ։

Տրանսպորտային մասնակի աուդիտ

 

           Մասնակի աուդիտն իրենից ներկայացնում է տրանսպորտային մասնակի աութսորսինգի առաջին կամ նախնական փուլը, որի արդյունքում գնահատվում են ընկերության տրանսպորտային գործունեության տեխնիկական, տնտեսական ցուցանիշները և հաշվառման ընդհանուր քաղաքականությունը, ի հայտ են բերվում թույլ և խոցելի օղակները։ Արդյունքում  հաշվի առնելով բարելավման հնարավորությունները՝ ԱՐ-ՏՐԱՆՍ ԱՎՏՈ ընկերության կողմից մշակվում և առաջարկվում է կառավարման արդյունավետության բարձրացման պլան։

 

Տրանսպորտային ամբողջական աուդիտ

Ամբողջական աուդիտն իրենից ներկայացնում է պատվիրատուի տրանսպորտային գործունեությանն առընչվող բոլոր ցուցանիշների ուսումնասիրությունը, որի արդյունքում ի հայտ են բերվում թույլ և խոցելի օղակները, բացահայտվում են գործընթացների կազմակերպման ընթացքում առկա ռիսկերը ու տրվում տրանսպորտային աուդիտի վերաբերյալ հաշվետվություն։









Վստահ չեք, թե որ լուծումը համապատասխանում է ձեզ բիզնեսի կարիքներին?